Ով է մեղավոր Հայ ժողովուրդը թե Հայ էլիտան՞ Սամվել Մանյան

Ով է մեղավոր Հայ ժողովուրդը թե Հայ էլիտան՞ Սամվել Մանյան
shadow
Մենք գիտենք, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և ցանկացած իշխանություն պարտավոր է ծառայել ժողովրդին։ Սակայն պատահում է,որ ժողովրդի իշխանությունը յուրացվում է ինչ որ անձի կամ մի խումբ անձանց կողմից ու սկսում է ծառայել իրենց նեղ շահերին

Samvel Manyan

Ով է մեղավոր հայ ժողովուրդը թե հայ էլիտան?

Մենք գիտենք, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է, և ցանկացած իշխանություն պարտավոր է ծառայել ժողովրդին։ Սակայն պատահում է,որ ժողովրդի իշխանությունը յուրացվում է ինչ որ անձի կամ մի խումբ անձանց կողմից ու սկսում է ծառայել իրենց նեղ շահերին։ Այդպիսի պարագաներում ժողովրդի սրբազան իրավունքն է հեռացնել ու պատժել իշխանությունը յուրացրած անձանց։ Այդպես են վարվել եվրոպացիները։ Այդ իսկ պատճառով եվրոպական երկրների մեծ մասը այսօր զարգացած են ու բարեկեցիկ։ Դա է պատճառը, որ աշխարհի ամենաապահով ու ժողովրդավար աշխարհամասը Եվրոպան է։

Հայաստանը դեյեւրե անկախացավ 1991 թվականին։ Ըստ ՀՀ սահմանադրության Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն անկախության հենց առաջին օրվանից իշխանությունը խլվեց ժողովրդից։ Ըստ տրամաբանության հայ ժողովուրդը պետք է ըմբոստանար ու պատժեր այդ ուժերին, սակայն դա տեղի չունեցավ։ Ժողովուրդը մի փոքր ղժղժաց, դժգոհեց, միծինգ արեց ու համակերպվեց։

Զարմանալին այն է, որ այս դեպքերից 15 տարի անց նույն այդ ժողովուրդը, որը դժգոհ էր իր իշխանությունը զավթած անձանցից, գնաց ընտրեց նրանց ու մեկ տասնյակ զոհ տվեց հանուն նրանց իշխանության գալու ( մարտի մեկ 2008 թ) ։ Ու այդպես մինչև այսօր շարունակվում է իշխանությունը զավթված մնալ։ Հայաստանյան իշխանությունը զավթածները տարբերվում են այլ երկրներում իշխանությունը զավփածներից նրանով, որ մերոնք մաս առ մաս վաճառում են Հայաստանի տարածքները։ Աշխարհում դեռ չի եղել մի դեպք, երբ պատերազմը տանուլ տված ,երկրի տարածքի 1)3-ը թշնամուն հանձնած անձը շարունակի մնալ իշխանության։ Հայ ժողովուրդը բացառիկ է այս իմաստով։ Հիմա հարց է առաջանում, ով է սրա մեղավորը հայ ժողովուրդը թե'հայ էլիտան?

Related to category Politics

Related to subcategory Armenian National Unity

Comment on Facebook

Comment on Disqus